Սպասարկեք հաճախորդներին անհամեմատ արագ

Inmenu Partner Հավելվածը նախատեսված է ռեստորանների կամ արագ սննդի աշխատակիցների համար, որը հնարավորություն է տալիս Inmenu համակարգում ինտեգրված սննդի կետերի աշխատակիցներին՝

  • Ստանալ պատվերներ
  • Փոփոխել պատվերների կարգավիճակները
  • Իմանալ, թե որ սեղանին ովքեր են հաճախորդները
  • Տեսնել հաճախորդների կանչերը
  • Վճարել հաշիվները
  • Ցանկացած պահի տեղեկացնել հաճախորդին պատվերի կատարման անհնարինության մասին
  • Տեսնել, թե որ սեղաններն են ազատ և որոնք զբաղված

Ինտեգրվեք Inmenu համակարգում, աշխատակիցների հեռախոսներում ներբեռնեք Inmenu Partner Հավելվածը, տվեք նրանց համապատասխան լիազորություններ և սկսեք օգտվել սպասարկման նոր մշակույթից:

02
Ձեր թվայնացված մենյուն հաճախորդի հեռախոսում

InMenu հավելվածը նոր մշակույթ է բերում սպասարկման ոլորտ: Հավելվածը ստեղծված է բարելավվելու հաճախորդների սպասարկման ընթացքը՝ դարձնելով այն ավելի արագ ու հաճելի:

InMenu հավելվածը հնարավորություն է տալիս՝

  • ունենալ Ձեր մենյուն հաճախորդի հեռախոսի մեջ
  • լավագույնս սպասարկել ավելի շատ հաճախորդներ անհամեմատ քիչ ժամանակում
  • օպտիմալացնել սպասարկող անձնակազմի աշխատանքը
03
Շատ պատվերներ քիչ ժամանակում

Դուք կարող եք ունենալ անհամեմատ շատ պատվերներ: Պարզապես հնարավորություն տվեք հաճախորդներին ինքնուրույն գրանցել պատվերը: Մտնելով ռեստորան՝ հաճախորդները կստանան Ձեր ռեստորանի թվայնացված մենյուն անմիջապես իրենց հեռախոսներում: Այսպիսով, նրանք կարող են պատվիրել ցանկացած ժամանակ և վճարել առանց սպասելու, թե երբ մատուցողը կմոտենա իրենց սեղանին:

04
Որակյալ սպասարկում

InMenu-ն կրճատում է հաճապորդների սպասելաժամանակը: Նույնիսկ օրվա ամենապիկ ժամերին Ձեր հաճախորդները կստանան ժամանակին և որակյալ սպասարկում: Հավելվածը միտված է կրճատելու մատուցողի ներգրավվածությունը պատվերներ գրանցելու պրոցեսին: Այս կերպ սպասարկող անձնակազմը ավելի շատ ժամանակ կունենա կենտրոնալու հաճելի և որակյալ սպասարկում ապահովելու վրա:

05
Թարմացրեք մենյուն ցանկացած ժամանակ

InMenu-ն թույլ է տալիս ունենալ մշտապես թարմացված մենյու առանց վերատպելու անհրաժեշտության: Դուք կարող եք փոփոխել թվայնացված մենյուն ցանկացած ժամանակ հեռախոսի կամ համակարգչի միջոցով: Թվայնացված մենյուն հնարավորություն է տալիս ցուցադրել մանրամասն ինֆորմացիա առկա տեսականու, դրանց բաղադրիչների, գների վերաբերյալ: Հաճախորդները կարող են ինքնուրույն ավելացնել կամ հանել բաղադրիչներ:

06
Պարգևատրեք լավագույն հաճախորդներին

Ո՞վ չի սիրում նվերներ: Տրամադրեք հաճախորդներին բոնուսներ, զեղչեր ու անհատական առաջարկներ: Այսպիսով ունեցեք ավելի գոհ հաճախորդներ, ավելի շատ պատվերներ և իհարկե, եկամտի էական աճ:

Հարցեր ունե՞ք Եկեք խոսենք
Հեռ՝ 055-46-63-68

[email protected]