Պատվիրի ՛ր և վճարի ՛ր հաշված րոպեների ընթացքում Հեղափոխություն հանրային սննդի ոլորտում

InMenu բջջային հավելվածը արդիականցնում է ռեստորաններում և սննդի կետերում պատվեր գրանցելու ընթացքը: Այն ստեղծված է դարձնելու քո սննվելու ընթացքը ավելի արագ, հաճելի ու նորարարական: Ներբեռնի՛ր InMenu հավելվածը անվճար, գրանցիր պատվերդ ինքնուրույն, վճարիր հաշիվդ մատի մեկ հպումով էկրանին:

Արագ Սքանավորում

Դու կարող ես կրճատել սպասելաժամանակդ: Պարզապես սքանավորելով սեղանի վրա առկա InMenu QR կոդը՝ տես տվյալ ռեստորանի թարմացված մենյուն հեռախոսիդ մեջ քո նախընտրելի լեզվով:

Առցանց Հաշվի Վճարում

Պարզ ու ապահով վճարային համակարգը հնարավորություն է տալիս կցել քարտը հավելվածին և վճարել հաշիվը վայրկյանների ընթացքում: Վճարիր առցանց նույնիսկ, երբ պատվերդ դեռ պատրաստման ընթացքի մեջ է: Ավելին, դու կարող ես հեռախոսումդ մշտապես ունենալ ընթացիկ և փակված հաշիվների ցանկը: Ինչպես նաև բաժանել հաշիվները մի քանի մասի և վճարել մի քանի հոգով:

Ինքնուրույն Պատվերի Գրանցում

Վերածելով հեռախոսդ թվայնացված մենյուի՝ դու կարող ես գրանցել պատվերդ առանց մատուցողի ներգրավման: Կազմիր պատվերդ ինքնուրույն մշտապես թարմացվող մենյուից, ուղարկիր և հետևիր պատվերիդ ընթացքին InMenu հավելվածի միջոցով:

02

Ստացիր արագ ու հարմարավետ սպասարկում

InMenu-ն խնայում է քո ժամանակը, թույլ տալիս խուսափել անճշտություններից և պարզապես կենտրոնանալ սնունդդ վայելելու վրա: Այն հնարավորություն է տալիս ստանալ որակյալ և ժամանակին սպասարկում նույնիսկ օրվա ամենապիկ ժամերին: Մշտապես թարմացվող թվայնացված մենյույում կարող ես գտնել ամբողջական ինֆորմացի տվյալ պահին առկա տեսականու, ճաշատեսակի բաղադրիչների և գնի մասին:

03
Ունեցիր անհատականացված առաջարկներ

InMenu-ն, հիմնվելով քո նախորդ պատվերների կամ նախասիրությունների վրա, հանդես է գալիս անհատականացված առաջարկներով: Նպատակ ունենալով բարելավվել հաճախորդների ռեստորանային փորձը՝ այն ստեղծում է առավել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի համար:

04
Գրանցիր պատվեր, կուտակիր բոնուսներ, ստացիր զեղջեր և կուպոններ

InMenu հավելվածի օգնությամբ պատվեր գրանցելու պրոցեսը դառնում է նաև հաճելիորեն շահավետ: Կազմիր պատվերդ հավելվածի միջոցով և ստացիր բոնուսներ կատարածդ պատվերների դիմաց: Կուտակելով բավականաչափ բոնուսներ՝ կարող ես օգվել հատուկ առաջարկներից, կուպոններից և զեղչերից:

05
Գնահատիր և բարելավվիր սպասարկումը

Գո՞հ ես տվյալ ռեստորանի սպասարկումից, թ՞ե կարծում ես՝ բարելավման կարիք կա: Արտահայտիր կարծիդ՝ գնահատելով տվյալ ռեստորանը կամ ուտելիքը: Այսպիսով դու նպաստում ես դրա որակի բարձացմանն, ինչպես նաև հնարավորություն տալիս այլ հաճախորդների կարծիք կազմել տվյալ ռեստորանի և սննդի մասին: Դու ևս կարող ես տեսնել այլ հաճախորդների գնահատականները և կարծիք ձևավորել:

06
Ռեստորանի, Արագ սննդի կետի Սրճարանի կամ Հյուրանոցի Աշխատակից կամ Սեփականատեր եք՞
  • Ցանկանում եք՞ լինել մրցունակ
  • Ներգրավվել նոր հաճախորդներ
  • Սպասարկել անհամեմատ շատ հաճախորդներ կարճ ժամանակում
  • Լինել նորարարության առաջին մասնակիցներից

InMenu-ն հենց Ձեզ համար է, միացեք մեզ և զգացեք սպասարկման արագությունն ու նոր հնարավորություննեը:

Հարցեր ունե՞ք Եկեք խոսենք
Հեռ՝ 055-46-63-68

[email protected]